• .Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:

գոյական-գարուն,արև, ծաղիկ,ժամացույց, երեխա, նավաստի

ածական-խիզախ,բարի, երկար, հրաշալի

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:

իշխան, ճեղք, գործ, շուք, ուսուցիչ, դեղնուկ, բժիշկ, հյուս

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։

գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հատուկ-Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան

Հասարակ-ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :

բարեկամ-բարի+ա+կամ

գրավոր-գիր+ավոր

լուսամուտ-լույս+ա+մուտ

անպետք-ան+պետք

հողոտ-հող+ոտ

գնորդ-գին+որդ

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:

կաթիկ,խորհրդավոր, գետակ, հեռավոր, անքար, անամպ

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

Իմ քույրիկը խելացի է։

Գետակը արագ հոսում էր;

Արայի գրածը ռետինով ջնջվել է։

Տղան արագ վազեց տուն, որպեսզի օգնի իր մայրիկին։

Ինքնաստուգում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով